Մեր մասին
88
<<Եվրո կոմֆորտ>> ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000թ.: Ընկերությունը զբաղվում է դռների, պատուհանների, բազրիքների, շերտավարագույրների, տաղավարների, կահույքի, ավտոմատ դռների, ուղեփակոցների, ապակե ֆասադների, ապակե տանիքի, երկկողմանի բացվող ապակե դռների (առանցպրոֆիլի), գովազդային վահանակների, ալյումինե կոմպոզիտային վահանակների պատրաստման և տեղադրման աշխատանքներով: Շնորհիվ իր բարձրորակ արտադրանքի և մրցունակ գների` ընկերությունն իր կայուն տեղն է զբաղեցնում հայաստանյան շուկայում: Հաղթելով շինարարական մրցույթներում` <<Եվրո կոմֆորտ>> ՍՊԸ-ն ձեռք է բերել այնպիսի առաջատար կազմակերպությունների վստահությունը, ինչպիսիք են <<Կարկոմավտո>> ՍՊԸ-ն, <<Գալոպեր>> ՍՊԸ-ն, <<Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն>> ՊՈԱԿ-ը <<Հողշին մոնիթորինգ>> ՊՈԱԿ-ը, <<Նորավանք>> ԳԿՀ-ն, <<Հայփոստ>> ՓԲԸ-ն, <<Վորլդ Վիժն>>,ՄԲԿ- և այլն:
Ընկերությունը պատրաստ է համագործակցել նաև այլ կազմակերպությունների հետ վերը թվարկված բնագավառներում: Ընկերությունը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների և ստացել որակի սերտիֆիկատներ:xx

