Մեր մասին

<<Եվրո կոմֆորտ>> ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003թ.: Ընկերությունը իրականացնում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան դռների, պատուհանների, բազրիքների, շերտավարագույրների, տաղավարների, կահույքի, ավտոմատ դռների, ուղեփակոցների, ապակե ֆասադների, ապակե տանիքի, երկկողմանի բացվող ապակե դռների (առանց պրոֆիլի), ալյումինե կոմպոզիտային վահանակների պատրաստման և տեղադրման աշխատանքներ: Ընկերությունը արտադրում է եվրոպական տեխնոլոգիայով և ամերիկյան, գերմանական բարձրորակ հումքերից պատրաստված 60մմ բարձրությամբ և 4 խցիկանի պրոֆիլներ: Եվրոկոմֆորտ ընկերությունը կատարում է նաև մետաղապլաստե, ալյումինե պրոֆիլների, դռների, պատուհանների, շերտավարագույրների արտադրության համար անհրաժեշտ պարագաների մանրածախ և մեծածախ վաճառք: Շնորհիվ իր բարձրորակ արտադրանքի և մրցունակ գների ընկերությունն իր կայուն տեղն է զբաղեցնում հայաստանյան շուկայում: Հաղթելով շինարարական մրցույթներում` <<Եվրո կոմֆորտ>> ՍՊԸ-ն ձեռք է բերել այնպիսի կազմակերպությունների վստահությունը, ինչպիսիք են <<Կարկոմավտո>> ՍՊԸ-ն, <<Գալոպեր>> ՍՊԸ-ն, <<Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն>> ՊՈԱԿ-ը, <<Հողշին մոնիթորինգ>> ՊՈԱԿ-ը, <<Նորավանք>> ԳԿՀ-ն, <<Հայփոստ>> ՓԲԸ-ն, <<ՎորլդՎիժն>> ՄԲԿ-ն և այլն:

Ընկերությունը պատրաստ է համագործակցել նաև այլ կազմակերպությունների հետ վերը թվարկված բնագավառներում: Ընկերությունը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների և ստացել որակի սերտիֆիկատներ:
1             3          1111111           TUV